«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

GLT-ին` անհրաժեշտություն

GLT-ին` անհրաժեշտություն
23.05.2014 | 13:07

Ժամանակակից ֆուտբոլում գնալով ավելի ու ավելի հրամայական է դառնում տեխնիկական նորամուծությունների կիրառումը, քանզի շատ հաճախ, տարբեր հանգամանքների բերումով, մարդկային գործոնն ամբողջության մեջ չի կարողանում ապահովել օբյեկտիվությունը` տեղիք տալով տարբեր մեկնաբանությունների:
Տեխնիկական նորամուծությունների կիրառման անհրաժեշտությունը վերջերս սրությամբ նորից բարձրացավ, ու դրա համար ավելի քան ցայտուն օրինակ ծառայեց մասնավորապես Գերմանիայի գավաթի խաղարկության Մյունխենի «Բավարիա»-Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումը, որի ընթացքում, 0:0 հաշվի ժամանակ, խաղի մրցավարը չհաշվեց վերջիններիս կողմից դարպասի գրավումը (ինչպես հայտնի է, խաղն ավարտվել է բավարացիների հաղթանակով, 2:0 հաշվով), թեև պահի հետխաղյա դիտումից հետո խոստովանել է, որ վրիպել է: Հետաքրքրական է, որ գոլերի հաշվառման ավտոմատ GLT (goal-line technology) համակարգ ներդնելու առաջարկով հենց բավարական ակումբն է դիմել գերմանական ֆուտբոլային լիգա. «Մենք ուզում ենք հնարավորինս շուտ ներդնել համակարգը: Կարծում ենք, որ դա մրցավարների համար օժանդակ քայլ կլինի»,- ի մասնավորի ասել է «Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ